Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՞նչ է շինում մեր սարում նա,
Որ սպանի կամ գողանա»,―
Եվ սնաչից կախ արած
Հրացանն առավ ու գնաց։

IV

«Ալե՜ք, Ալե՜ք, ու՞ր ես գնում,
60 Վա՜յ իմ գլխին, ի՞նչ ես անում.
Այն գազանից հեռու կացիր,
Արի՛, որդի՛, արի, դարձի՛ր,
Գեթ խնայիր քո խեղճ նանին.
Քեզ կըսպանի այն հարամին։
Հարևաննե՜ր, ինձ օգնություն
Եկե՜ք, հասե՛ք, աստծու սիրուն.
Եկե՜ք, հասե՛ք, որդուս կալեք.
Փախա՜վ, գնա՜ց, Ալե՜ք, Ալե՜ք․․․»։
Խեղճ պառավը դողդողալով,
70 Յուր ծնկանն ու գլխին տալով,
Նայեց, մինչև Ալեքն անցավ
Դիմացի սարն, անհայտացավ։

V

Բայց տեսե՞լ ես այն լեռները,
Որոնց հպարտ կատարները,
Թանձր մեգով փաթաթված,
Ճերմակ ձյունով են միշտ պատած.
Գագաթներիցն այն ձյունապատ,
Պսպըղալով, ինչպես արծաթ,
Աղբյուրներիցը գոյացած
80 Վտակներըն իջնում են ցած
Եվ ոռոգում են լիառատ
Հովիտները դալարազարդ։
Երկնահամբույր այն լերանց

29