Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինքնագրի վերջին էջի լուսանցքներում մատիտով արված հավելումներ.
Հեռու հանդերում թափառում էր նա,
Թաքուն, հալածված գազանի նըման,
Վերջապես եկավ համբավը ահա-
Սպանվեց ղաչաղն <...>


ա Քշված-հալածված թափառում էր նա
բ Թափառում էր նա քշված-հալածված
գ [Փախստական] թափառում էր նա
Ինչպես <...> գազան անտառի
ա Վերջապես եկավ սև բոթը
բ Վերջապես եկավ սև գույժը
Ահա սպանված է նա...


Արյունոտ
Սպանված
Իգիթը անթաղ ընկած է ձորում,
ա Իր մայրն է սգում վըրան կարոտած,
բ Ու մայրը հոգնած նվում էր վըրան.
Հայրական գյուղին սարսափ է տիրում,
Քինոտ գյուղացիք մերժում են նրան,
Հրացան առած, թողած տուն ու տեղ
<...> նա փախստական


Երազ է եկել [գյուղին] վերևից


Արյունոտ, անթաղ ընկած է ձորում,
Ու չունի վրան, չունի սգավոր,
Մայրն է սգում վրան կարոտած-
Հարազատ գյուղին սարսափ է տիրում,
Երազ է եկել վերևից ահավոր <...>
851 տողի մեկ այլ տարբերակ
[Քնքույշ] մի ցավ ունիք լուռ,