Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


30 Շշնջում էին ինձ մխիթարանք.
Ի՜նչ մխիթարանք-ասում էին, թե
Իմ լացն իզուր է, կանչելս անմիտ է,
Իմ աղաղակը էլ չի լըսիլ նա,
Ոչ <...> ոչ էլ ետ կըգա,
Այսպես կամեցավ աստված, երևի,
Որ նրա օրը շուտով խավարի,
Մենք հողեղեններս անճար ու չնչին
Ի՞նչ ենք աստծո կամքի առաջին-
Այդ ճամփեն բաց է բոլորիս համար
40 Ծեր, երիտասարդ, մեղավոր, արդար,
Բոլորս էրթանք այսօր թե էգուց,
Մինս այս ցավով, մի ուրիշն <...>
Գնացողի հոգուն աստված ողորմի,
Իսկ մընացողը դեռ պետք է ապրի,
<. . . . . . . . . . . . . . . . . . . .>
<. . . . . . . . . . . . . . . . . . . .>

<II>


«Ապրել» մի բառ է, մի անուն է լոկ,
Եվ մինչև այսօր դեռ ոչ մի խելոք
Չըկարողացավ հասկանալ ու մեզ
50 Այս հանելուկը պարզել հայտնապես-
_____________
23-30 Այնպես դյուր էր գալիս նա այնժամ-
Որ ես կուզեի ամբողջ աշխարքը
Լիներ հարատև, դառնար մի մեծ սուգ.
Իսկ տարակուսած իմ բարեկամներս
Իրար ետևից գալիս էին ներս,
Մոտենում էին ցավելով նրանք,
Եվ խոսում էին ինձ մխիթարանք.
43 Աստված ողորմի գնացողի հոգուն,
47 ա «Ապրել աշխարքում»-միմիայն երկու խոսք.
բ «Ապրել աշխարքում»-մի խոսք է լոկ
48 Եվ մինչև այսօր և ոչ մի խելոք