Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շունչս կտրո՜ւմ է,
Սիրտս պատռում է,
Եթե ես մնամ
Մի ժամ-միայն մի ժամ...
Եվ այնպես դողում, այնպե՜ս խնդրում Էր...
60 Երբ ուշքի եկա, սիրտս դողում Էր...
Լուռ Էր իմ շուրջը-
Չկար այլևս այն կերպարանքը,
Բայց ինձ թվում Էր, թե հեկեկանքը

Նոր Էր հեռանում
Եվ հեռաստանում
Լսվում Էր դեռ-
Կամաց մարում Էր։



Ո՞վ Էր այն սիրուն
Սոսկալի ուրուն,
70 Որ ինձ երևաց, աղաչեց այնքան
Նրա ձայնովը և նրա նման.
Մի՞թե երազ Էր, ինչո՞ւ հենց նա չէր,
Երբ կարելի էր տեսնել-ճանաչել,
Երբ նա խոսում էր... դողում էր այնպես...
Երբ ճշմարտությունն էր ասում վերջապես...
Մի՞թե երազ էր. բայց երազն ի՞նչ է,
Բայց երազ ու կյանք մի՞թե միևնույն չէ,

____________

55 Շունչըս չըկտրի
54-56 տողերի փոխարեն՝
Որ շուտով հասնես,
Թե չէ՝ կըսպանես,
Եթե ուշանաս
58 Մի ժամ-օ՜, մի ժամ...
60 Վեր թռա քնից-սիրտըս դողում էր...
74 Երբ նա խոսում էր հարազատ ձայնով,
75 ա Երբ ճշմարտությունն ասաց վերջապես...
բ Երբ ճշմարտությունն էր հայտնում վերջապես...
76 Մի՞թե երազ էր. իսկ երազն ի՞նչ է
76 տողից հետո՝
[Որ մարդ<ու> հուզե, խնդացնե, տանջե,
Միթե նա ևս կուռք չէ <. . .>]