Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երազն էլ երբոր կարող է կանչել.
[Երբ] որ կարող է խնդացնել, տանջել,
80 [Հուզել մեր հոգին-և անհետանալ]...
Դե մեր ողջ կյանքն էլ այդպիսի բան է.
Կյանքը երազ է, երազը՝ մի կյանք,
[Երկուսն էլ հաստատ, երկուսն էլ պատրանք].
Երազն ամեն բան կարող է մեզ տալ,
Տանջել, խնդացնել, հուզել, չքանալ։
                  ___________
Կարծես թե ես էլ մի վերջացած ցերեկ էի-
Մի սկսված գիշեր-
Կամ թե նա լիներ մի մեծ սգավոր,
Որ կորցրել է լուսավոր ցերեկը-պայծառ արևը,
__________

80 Հուզել մեր հոգին-երազել, կորչել...
83 Ոչ մեկն է հաստատ, ոչ մյուսը` պատրանք.
84 տողից վերև՝
ա Ամեն բան երազում մենք կարող ենք զգալ,
բ Շատ բան երազում մենք կարող ենք զգալ,
68-85 տողերի փոխարեն՝
[Ո՞վ էր այն սիրուն
ա Վախեցած ուրուն,
բ Սոսկալի ուրուն,
Որ ինձ երևաց, աղաչեց այնքան
Նրա ձայնովը և նրա նման.
Միթե երազ էր-ինչու հենց նա չէր.
ա Քանի որ կարելի էր տեսնել-ճանաչել
բ Երբ կարելի էր տեսնել-ճանաչել
[Բայց երազն ինչ է]-մի կյանք է այն էլ.
[Դե, մեր ողջ կյանքն էլ երազ է արդեն],
Որը չենք կարող լույս աշխարհ հանել,
Կյանքը երազ է, երազը՝ մի կյանք,
ա Ոչ մեկն է հաստատ, ոչ մյուսը՝ պատրանք։
բ Երկուսն էլ հաստատ, երկուսն էլ պատրանք։
Ահա <...> հավատում եմ ես,
Որ մեռածների հոգիներն անտես].
Այս տողից հետո աստղանիշով ավելացված է՝
[Եթե քնած ենք-ջոկ բան չէ հոգին-
Ինչու չի նա էլ մեզ հետ միասին
Քնում-դադարում]...