Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

<1>


Իսկ մնացողը դեռ պիտի ապրի-
Եվ այն էլ երջանիկ.
Ապրե՜լ... այ քեզ առեղծված.
Եվ մեկնում ենք մենք, գտնում ենք, գտնո՜ւմ,
Բայց այն... ոսկի է լինում,
Փառքի փայլ, աղմուկ դատարկ, անցողիկ,
Կամ սիրուն մի կին բնության ծաղիկ,
Վաղանցուկ մի սեր-

Եվ ներքին մի ձայն կըրկին թախծալի
10 Դժգոհ ու դատարկ հոգուդ խավարից
Գիշեր ու ցերեկ քեզ ձայն է տալի,
Թե անբախտ ես դու նորից ու նորից,
Թե ինչ փնտրում ես, դեռ շատ է հեռու,
Դեռ չես հասկացել, դեռ չես գտնելու...
          ___________
[Ա՞յս է բոլորը-
Ապրում ենք սակայն... և դարձյալ նա կա
Եվ ո՞վ իմանա-գուցե կա-և նրա մասին են վկայում
Խելքն ու հանճարը, տենչերը մարդու]
Եվ սակայն նա կա-
_________

3-3 Եվ այն էլ երջանիկ.
Ապրե՜լ... դե լուծիր.
3 տողի դիմաց, աջ լուսանցքում`«երջանկությունը».
3 տողից հետո`
Այ մի առեղծված
4 Եվ փնտրում ենք, գտնում ենք, գտնո՜ւմ,
8 Որ այսպես ահա <...>
15 տողի դիմաց`
Ո՞վ գիտե, գուցե մահը այն ճամփան է, որ գնում ենք տանելու
-և գուցե նա կա-
17 Եվ ո՞վ իմանա-գուցե կա-և ահա վըկա