Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Իմ անունով կուսակցություն,
Աջահամբույր միշտ բերեին,
Ձեռս ու փեշերս համբուրեին։
Ահա այսպես բան լիներ մարդ,
Գնար ապրեր լի ու հանդարտ։
200 Կամ սնգուրված մի ճոխ հիմար,
Որ ապրում է լոկ իր համար,
Ուտում-քընում, ելնում-ուտում,
Լի՜, գո՜հ, ինչպես աղբակույտում
Հանգիստ ապրող որդը պարարտ։
Կըլինեի հարգի մի մարդ,
Նույնիսկ եթե գլուխս այնժամ
Դատարկ լիներ հազար անգամ,
Քան թե հիմա իմ գըրպանը։
Ահա կյանքում այս է բանը.
210 Թե չէ՝ լինել ի ծնե գերի
Մերկ Մուզայի ու երգերի,

Որդիք ու կին
Թողած բախտին,


Մերձավորի ծաղր ու ծանակ,
Ուժից ընկնել անժամանակ,
Թե պոետ եմ... օ՜, ո՛չ, Մուզա՛,
Մի անարդար պատիժ է սա,

Մի բախտ է սև,
Ախտ ակներև...
220 Եվ ինձ մոտիկ
Փորձված մարդիկ


Դեռ շատ վաղուց նկատեցին-
Կըռիվ արին, խըրատեցին,
Թե աշխարհքին մըտիկ արա,
Շատն էլ խնդաց խելքիս վրա...

Իսկ ես, ա՜խ, ես,
Միշտ խենթ այսպես,


Գիշեր-ցերեկ թերթում գրքեր,
Շինում էի դատարկ երգեր,