Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս բա՞ն է, Մուզա՛,
Դե ինքըդ ասա։


-Օ՜, հանգի՛սա, պոե՛տ. երդվում եմ ահա,
Վառ Ավրորայի շողերի վըրա,
Պատմում ես դու այն խեղճերի մասին,
410 Որ միշտ անտեղյակ առաջին լույսին,
Չեն հրճվում նուա ծաղման հանդիսով,
Եվ միայն կեսօրին, ապուշ երեսով,
Ելնում են մըռայլ, տեսնում քնեած-
Գըլխների վերև արևը կանգնած...
Բայց մի՛թե, իրավ, հայերը այդպես
Անարգում են ինձ ու չեն սիրում քեզ։
-Միամի՛տ Մուզա, ի՜նչ ես պահանջում.
Ոչ թե չեն սիրում- չեն էլ ճանաչում։
Մեր խեղճ տանըցիք ո՜րքան նախատում,
420 Բայց ես, միշտ համառ- չէի հավատում,
Մինչև լըսեցի մի մեծ պարոնի,
Մեր մեջ շատ խելոք ու շատ անվանի.
Մի օր ինձանից արավ հարց ու փորձ.
-Ունե՞ս, հարցըրեց, մի պաշտոն կամ գործ։
-Բանաստեղծ եմ ես, ասացի հըպարտ։
-Դըժվար է, ասավ, երբ անգործ է մարդ։
-Բանաստեղծ եմ ես, կըրկնեցի մեկ էլ.
-Հասկացանք, ասավ, պարապ ես եղել։
Բայց վերջն ավելի պարզեր խընդիրը,
430 Երբ հոդված գըրեց մեր լըրագիրը։
Բանաստեղծն, ասավ, թող պանիր շինի,
Որ հացի, վարձի դառնա արժանի,
Թե չէ՝ համառի ու մընա պոետ,
Ի՞նչ հաշիվ ունի ազգը նըրա հետ.
Ազգը հո նըրան չի խընգրում գըրի,
Թերթն էլ փող չունի, թե որ վճարի,
Թող գընա, ապրի իրան գըրիչով...
Այսպես ենք դատում մեր մաքուր խըղճով.

Ներշընչման համար