Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

440 Այսպես է հարմար...
Կարող ենք մենք էլ
Ուժգին մըտրակել
Ու ծաղրել մի-մի,
Որ հառաջ դիմի։


Չէ՜, գնա՛, Մուզա,
Ուրիշին ասա,
Թե կարելի է բանաստեղծ լինել
Ու հայոց երկրում երգեր հորինել։
Եվ, այս բոլորը որ տեսնի, լըսի,
450 էլ այս աշխարհքում ո՞ր խենթը կուզի
Ունենալ երգի թեկուզ հենց հանճար
Ու միշտ խանգարված տառապել անճար։
-Ո՜հ, կոպի՛տ երկիր, անհոգի մարդիկ։
Դե՛, ե՛կ, սիրելիս, տանեմ քեզ երկինք,
Այնտեղ երջանիկ ոգիների հետ
Զվարթ կըխնդաս ու կապրես հավետ,
Կամ կուզես թռցնեմ, հանեմ Ոլիմպոս,
Որ նեկտար ըմպես, ճաշակես ամբրոս։
-Ա՜յ, անգին Մուզա,
460 Դրանից խոսա.
Իրավ, այս կյանքից ես շա՛տ եմ զըզվել։
Ինչ երանություն, երկընքում սուզվել,
Այն չքնաղներին, որոնք, անկասկած,
Նըման չեն իսկի մեր հայոց կանանց,

Լինել միշտ ընկեր
Ու սիրո երգեր
Հորինե՜լ,
Ձոնե՜լ,


Երկրային բոլոր հոգսերը թողած...
470 Կամ, ոտներն հանգիստ ժայռերից կախած,
Նըստել Պառնասի երջանիկ գըլխին
Ու բարձրից նայել այս հիմար խալխին...
Բայց ես ունեմ կին, շատ երեխաներ,