Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-էլ ի՞նչ ես ուզում, չքնաղ սատանա։
-Ո՛հ, ազնիվ պոետ,-շշընջում է նա,
Առջևըդ ահա եղբարքըղ թշվառ,
Թափառում են մերկ աշխարհից աշխարհ,
Մի տեղ կոտորվում, մի տեղ հալածվում,
Նոթի, անկայան տանջվում են-հեծում.
Երկինք են հասել արցունք ու արյուն...
Ահա քեզ համար բերել եմ ավյուն,
Երգի՛ր, որոտա, հույս տուր վհատին,
20 Մատնիր ոսոխին դարերի դատին...
<...> Նայիր, աղջիկը ինչպես ծաղկել է.
Աչքերի մըթնից ծագել է
Կյանքի արևը, սիրո վառ կիրքը
30 Սիրտը այրում է, և մատաղ գիրկը
Ջերմ փափագում է, տենչում է նրան...
Քնքուշ իղձերին չունի նա թարգման...
<...> Գնում եմ, սակայն, այն էլ ով գիտի,
Ո՞վ պիտի փող տա դատարկ պոետի։

Եվ, ահա, այսպես
Տառապում եմ ես-


Հոգսերըս անթիվ, գրպանըս դատարկ,
50 Ի՞նչ կասես սրան-բանաստեղծի փա՞ռք...
-Ո՜հ, ազնիվ պոետ, մի խոսիր այդպես,
Մի՞թե քո Մուսան թշնամի է քեզ։
-Այո՛, թշնամի, և ոչ միայն հիմի,
Վաղուց ես դու ինձ եղել թըշնամի,
Երբ դեռ եղել եմ արգանդում իմ մոր՝
Անմեղ, միամիտ, գունդ մըսի կըտոր։
Այնտեղ ես դու ինձ բանաստեղծ շինել.
Մայրըս չի ուզել ինձ աշուղ ծընել,
Եվ այժմ տրտմում, միշտ լաց է լինում,
60 Որ իմ գործերը շատ վատ են գընում։
<...> -Զուր ես այդպես դու զարմանում,
Բնա՜վ, բնավ-չեն հասկանում։
-Ա՛յ հանդուգն, նայիր դու մեկ.