Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


<...> Եվ բանը վերջն այնտեղ հասավ,
Որ գըրեցի մեծիս պարսավ։
290 Այստեղից էլ ես դուրս եկա,
Շուտով հայտնի կանտոր ընկա։
Ինչ անմիտ բան է, նայեցեք, խնդրեմ,
Այս տեսակ բաներ ես էլ կըգրեմ.
370 Կըդնեմ մի շուն, կըհանգեմ մի տուն,
Ահա քեզ եղավ՝ բանաստեղծություն։
Հենց նոր դուրս եկած այս խակ տղան էլ
Գըլխից այստեսակ բաներ է հանել...
Սա՞ է լինելու պոետը ազգի,
Որ իմ ճաշակին չի գալիս իսկի...»

Ու վեր կացան
Ողջ միաբան-
Ի ծնե անմիտ,
Խավարամիտ,
Հառաջադեմ,
Ես ի՜նչ գիտեմ,
Տըգետ
Ու գետ...


Ծաղրատեղ դարձա
Ու էլ չըպըրծա,
Թեև ընկերներս իրանց երգերում
Բարկանում էին, սպառնում գրում.
«Լո՛ւռ կացեք խոզեր, ագռավներ, շներ...»
Եվ ուրիշ տեսակ շատ թունդ-թունդ բաներ...»
380 Եվ բանը մինչև այնտեղը հասավ,
Որ մի խմբագիր վերջապես ասավ՝

Թողեք, պարոններ, ի սեր Աստըծու,


Բանաստեղծ չի դա, այլ լոկ տիրացու,
Եվ ոչ միայն ինքը, իրան մեծերն էլ,
Իրանք էլ են խենթ, իրանց գործերն էլ.
Որ չեն ճանաչում մեծերին ազգի,
Որոնք չունեն խիղճ, բայց ունեն ոսկի...
Արածդ հիմա հասկանո՞ւմ ես դու,