Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Ավա՜ղ անմիտներ, բայց երկինք վկա,
Դու սուտ ես ասում՝ թե ոչ ոք չըկա.
Իսկ այն պարո՞նը— «հոգով բանաստեղծ»։
Կարծում եմ նա քեզ հարգում է անկեղծ։
Եվ երբ գըրում ես մի երգ գեղեցիկ,
Հայտնում է իսկույն հիացած կարծիք.
440 Նա, որ ասում է, դու լավ ես գրում,
Բայց ափսոս, ափսոս, որ հայոց երկրում
Իսկի չըգիտեն պոետի տեղը
Եվ նա շարունակ ընկնում է նեղը։

-Հա՛, մի օր երբ որ նեղն ընկած ժամին


Նորա տուն ձըգեց ինձ հոգսի քամին,
Փոքրիկ խնդիրքրս մերժեց նա հադարտ
Ու անկեղծ լեզվով տվավ մեծ խըրատ,
Թե՛ այդ ինչ է, մի գործի չես,
Բա երբ պետք է դու ամաչես,
450 Չես ծառայում մի պաշտոնի.
Այդ տեսակ էլ մա՞րդ կըլինի,

Անգո՜րծ, անբա՜ն,
Թափառական,
Տեսե՛ք, տեսե՛ք-դատարկ պոետ...


է՜յ ամաչիր գոնե՛ բոյեդ,
Գնա, գնա մի գործ գըտիր,
Հեչ չըլինի-մշակ մըտիր,
Դեն շըպըրտի՛ր գըրիչ-մըրիչ,
Գործ կատարիր, մարդ դառ քիչ-քիչ...

460 Այս խըրատով-
Կոտրած սըրտով


Ես տուն եկա, հանկարծ, մեկել
Տեսնեմ դու էլ մոտս ես եկել.-

Ողջ մոռացա
Ու վերացա...


Նստեցի թե որ գրեմ պոեման,
Հերոսներն եկան լեռների նըման,

Դու էլ լուսաթև
Իմ գլխի վերև