Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

   ― Չըգիտես, հայրիկ, այդ ինչ ես ասում,
Այն երկրում փողը թիով են դիզում.
Դուն չես հավատում Մկոյի խոսքին,
Որ այնտեղ խանով են չափում ոսկին։
   ― Խանով ոսկին քեզ համար չեն չափում,
Ցնորքներ են, որդի, քեզ շլացնում, խաբում.
Դարձի՛ր այդ ճամփից, լսի՛ր ծեր հորդ,
100 Պանդխտության մեջ կըսևացնես օրդ։
   ― Ես չեմ ուզում, հայր, օրեր սևացնել,
Այլ մեր սև օրին մի ճար հասցնել.
Ես պիտի գնամ, և երբ որ աստծով
Կըվերադառնամ ջեբս լի ոսկով,
Կըգովես որդուդ, թե ինչպես ճարեց
Այդ հարստությունն, քեզ մխիթարեց։
   ― Դուն գիտես, որդի, գնա՛, տեր ընդ քեզ,
Բայց տե՛ս, մտիցդ երբեք չըձգես
Պապիդ օջախը, քո հայրենիքդ,
110 Ծերունի հորդ, ջահել կնիկդ.
Թե սրանց, Մհե, դուն կըմոռանաս,
Իմացի՛ր, թեկուզ թագավոր դառնաս,
Օր չես քաշելու քո արած մեղքից։
Բարի ճանապարհ. թող քեզ ուղեկից
Լինի այն հրեշտակն, որ երբեմն տարավ
Տովբիթի որդուն դեպի Մարաստան.
Իսկ ես հայրական սրտով վիրավոր
Մեզ համար աղոթք կանեմ ամեն օր―
Է՜հ, գնա՛, որդի, գնաս-գաս բարով․․․
120 Վերջացրեց խոսքը ծերունին զոռով․․․

III

   Տանջվում էր, տանջվում խղճալի Մեհրին.
Խառնվում էին նրա վշտերին
Եվ սնունդ էին տալիս անհամար
Կասկածանքները տխուր ու համառ։

40