Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

262 <...> Հանկարծ որ ճչաց դժգոհ երեխան,
Մի ակընթարթում բոլորը փախան,
Դու էլ ծուխ դարձար, չքացար անտես.
Համ իմ դրվածքը խանգարվեր այսպես,
Համ էլ երեխան զուր և անիրավ,
Իմ ձեռքից այնքան ծեծ ու տուր կերավ։
Թե այն ժամանակ առջերս մնայիր,
Ի՞նչ պետք է դու ինձ պատասխան տայիր։
270 Չէ՜, գնա, Մուսա,
Ուրիշին ասա.
Թե կարելի է բանաստեղծ լինել
Ու հայոց երկրում երգեր հորինել։
[-Ոհ, դու, տարաբախտ] երկնքի որդի,
[Բոլոր փառքերը], վայելքն աշխարհի,
Բոլոր գանձերը, գոհարներն անգին,
Չարժեն կարճատև քո ներշնչանքին։
-Է՜յ դու չարամիտ, է՞լ կուզես խաբել,
Սիրուն խոսքերով աչքերըս կապել.
280 է՜յ դու կեղծավոր չքնաղ անպիտան,
Ես լավ եմ տեսնում այժմ ամեն՛ բան,
Դու ինձ ես մենակ միամիտ գտել.
Հապա դե խոսիր ուրիշի մոտ է,
Ա՛յ թեկուզ մեզ մոտ- հենց իմ կնկանը,
Ասա՝ թե մենակ փողը չի բանը...
Բայց ի՞նչ եմ ասում- հայոց գրողը

___________
262 ա Բայց պահանջն արավ դժգոհ երեխան
բ Հանկարծ աղմկեր դժգոհ երեխան
262 և 273 տողերի դիմաց արված է նույն խաչաձև նշանը` հավանաբար այդ տողերի միջև եղած հատվածը կրճատելու նպատակով, որը և հետագայում արել է։ 273 տողից հետո, լուսանցքում գրված է. «դե եկ, սիրելիս», որից երևում է, որ այդտեղ պետք է տեղադրվի այդ բառերով սկսվող հատվածը (տե՛ս հիմնական բնագրի 299-335 տողերը)։
277-278 Չարժեն խանգարված քո ներշնչանքին։
Հե՜յ դու չարամիտ, է՜լ կուզես խաբել,
280-281 Հե՜յ դու կեղծավոր չքնաղ անպիտան,
Ես լավ եմ հիմա տեսնում ամեն բան,
286 Բայց ի՞նչ ես ասում մեր հին գրողը