Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վաղուց է արդեն ճանաչել փողը...
Եվ այժմ ահա, խելքի է եկե
Սկսել է նրան օրհնություն երգել...»։
<...> [Եվ լալով մեկնեց յուր աջը դեպ ինձ,
Բայց հանկարծ նորա աջի հըպումից
300 Ես ինձ մոռացա, ուշքս վերացավ,
Երգի կըրակը նորեն վառեցավ,
Սըրտումս նորեն ուժգին բռնկեց,
Եվ ես մնացի դարձյալ բանաստեղծ,
Դարձյալ մըտերիմ-գերի Մուսային,
Որ դարձյալ երգեր նըվիրեմ հային]։

Ա ԻՆՔՆԱԳՐԻ ԿՐՃԱՏՎԱԾ ՏՈՂԵՐԻ ՏԱՐԲՐՈԻԹ3ՈՒՆՆԵՐԸ


«ՎՏԱԿԻ» ՓՈՐԶԱՏԻՊԻ ԲՆԱԳՐԻՑ


37 Հանկարծ ընկա հարուստ խանութ.
60 [Թե] ոնց պլոկել խնդրատվին...
94 Ողջ մերժեցի միայն քեզ համար,
112 Դու պաշտում ես միայն փող ու փող,
114 Ե՜ս, երկընքի մերժված որդին,
131 -Այո՛, սիրուն է. խոսելով անկեղծ,
153 [Հենց] Ի՞նչ հիմար բան է, նայեցեք խնդրեմ.
257 ա Հերոսներ եկան աչքիս հանդիման,
բ Հերոսներ եկան լեռների նման.
_________
208 Եվ մեկնեց լալով յուր աջը դեպ ինձ,
303 Մնացի դարձյալ հայոց բանաստեղծ,