Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
VI

   Ճամփա է տանում դեպի Հայաստան․
Այն ճամփու վրա կա մի գերեզման,
Որ միշտ հայացքով լուռ, ողորմելի,
Անցվորից խնդրում է մի ողորմի։
Չունի այն քարը չարաշուք դրած
220 Ոչ տապանագիր, ոչ անուն գրած,
Որ մարդ իմանա, թե այս վայրենի,
Ամայի վայրում ո՞վ պիտի լինի
Հանգստանալիս անտաշ քարի տակ։
Արդյոք խստակյաց մի սուրբ նահատակ,
Փախած աղմուկից մեղքոտ աշխարհի,
Եկավ և այստեղ, այս ճանապարհի
Վերա հաստատեց իրան օթևան,
Իբրև աստծուց կարգած պահապան․
Թե չար մարդիկը, դեռ կիսաճամփի,
230 Կտրեցին թելը ճամփորդի կյանքի.
Գուցե մարդկանցից քշված, հալածված
Ավազակը վես յուր գլուխը ցած
Դրեց այստեղ, և այս ճամփու տակին
Ավանդեց իրան մեղավոր հոգին…

VII

   Մի օր մի քանի հայ անցվորական
Քրտնքամխած այն ճամփովն եկան,
Կանգ առան այնտեղ ու շունչ քաշեցին,
Փոշոտած դեմքից փոշին սրբեցին։
Դեպ այն շիրիմը նրանցից մեկը
240 Երկչոտությունով մեկնեց յուր ձեռքը
Եվ այսպես հորդոր կարդաց մյուսներին.
   ―Եղբայրք, ողորմի տվեք Մհեին.
Սրանից առաջ մի քանի տարի
Եկանք տեսանք, որ այս ճանապարհի

44