Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղված մի հատված (տե՛ս Ն. Թումանյան, էջ 204)։ Պահպանվել է այդ հատվածի թարգմանության ինքնագիրը, որ Թումանյանը նվիրել է Ֆ-ին (Փ. Վարդազարյանին): Ինչո՞վ են կապվաւմ անտիկ դիցաբանության այդ երկու նշանավար կերպարները հայ բանաստեղծի երգիծական պոեմի բովանդակության հետ։ Մարդկանց կրակ պարգևելու համար անլուր տառապանքներ կրող Պրոմեթեոսի և անվերջանալի ապարդյուն աշխատանքի դատապարտված Սիզիֆի միջոցով Թումանյանն, անշուշտ, ցանկացել է ակնարկել արվեստագետի ճակատագրի ողբերգական իմաստը։ Իզուր չէ, որ Թումանյանը թարգմանել է հատկապես այն հատվածը, ուր Պրոմեթեոսն ասում է, թե իր ցեղը Սիզիֆից էլ ավելի ծանր ճակատագրի է դատապարտված. «Նա յուր մտքերն Է ձգում դեպի բարձր, իսկ այն մտքերը գլորվում են ցած, նա բարձր Է ձգում յուր կամքը — և կամքը գլորվում Է ցած, նա բարձր Է ձգում իր հոգին, և հոգին գլորվում Է ցած (Եժ I, 864)։ Լույսի և արդարության հաղթանակի համար արվեստագետի հավերժական մաքառման փոխաբերական զուգահեռն էր տեսնում այստեղ հայ բանաստեղծը։

Փ. Վարդազարյանից հետ ստացած պոեմի ձեռագիրը («Պոետն ու Մուսան» վերնագրով և «Նվեր հայոց գրողներին» ընծայականով) Թումանյանն ուղարկել Է Մոսկվա` «Վտակ» ժողովածուն կազմողներին։ 1900 թ. նոյեմբերի 21-ին Մոսկվայից գրած նամակում Վրթ. Փափազյանը հայտնում Էր Թումանյանին. «...Կարդացինք և վճռեքինք անփոփոխ, առանց մի բառ իսկ փոխելու տպագրել, որովհետև նրա մեջ չկա ոչինչ, որ դեմ լինի մեր ուղղության և որ կարելի լինի ջնջել... Պոեմադ բոլորիս վրա շատ լավ տպավորություն թողեց» (ԳԱԹ, ԹՖ, N 1100)։

Սակայն մինչև ժողովածուի լույս տեսնելը (Թիֆլիս, 1901) պոեմի այդ առաջին ավարտված և հավանության արժանացած տարբերակն արդեն չի բավարարել Թումանյանին։ Ժողովածուի փորձատիպի վրա նա Էական փոփոխություններ Է մտցրել, կրճատվել և պոեմից հանվել Է տողերի մոտ կեսը, նրանց փոխարեն ավելացվել են գրեթե նույն ծավալի նոր մասեր, բազմաթիվ ուղղումներ են մտցվել պահպանված տողերի մեջ։ Ինչպես երևում Է փորձատիպից, Թումանյանը ցանկացել Է փոխել նաև երկի վերնագիրը՝ կոչելով «Անվերջ պոեմա (հատված)», բայց հետո նորից վերնագրել Է «Պոետն ու Մուզան» և պահպանել «Հատված» ենթավերնագիրը։ Այդ նշումով («Հատված») Թումանյանն, անշուշտ, նկատի ուներ ոչ թե իր երկի անավարտ կամ հատվածային բնույթը, այլ այն, որ պոեմի մեջ ներկայացվածը հայ գրողի անվերջ տառապանքների մի փոքր մասը, «հատվածն» է միայն։ Այդ ենթավերնագրի վրա որոշակի լույս է սփռում 1904 թ. Փ. Վարդազարյանին գրած մի ուրիշ նամակ, ուր, խոսելով կյանքի պրոզայիկ հանգամանքներում բարձր իդեալներավ ապրող հոգիներին բաժին ընկնող անվերջ զրկանքների մասին, Թումանյանն ավելացրել է. «Մի խոսքավ՝ պոետն ու մուզան, բայց ոչ թե իմ գրածը, այլ իմ ապրածը, այսինքն՝ ավելի մեծ չափով» (ԵԺ V, 389):