Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատվածները համարակալված և դասավորված են խմբագրության կազմից մեկ ընդհանուր վերնագրի տակ: Այդ բոլոր ինքնագրերը, դատելով նրանց բովանդակությունից և մշակման աստիճանից, նախորդել են առաջին և երկրորդ տարբերակներին։ Թեև նրանք պարունակում են հետագա խմբագրություններին համընկնող շատ տողեր և հատվածներ, սակայն անհրաժեշտ համարվեց տպագրել նաև այդ հատվածները` նրանց վրա կատարված ստեղծագործական աշխատանքը և բնագրային տարբերություններն ավելի լրիվ ներկայացնելու նպատակով։

«Պոետն ու Մուսայի» մեջ ուղղակի կամ ձևափոխված տեսքով բանաստեղծը հիշատակել Է մի շարք ինքնակենսագրական փաստեր, ժամանակակից հասարակական-գրական կյանքի իրողություններ։ Ստորև ծանոթագրվում են այդ հիշատակությունները, ինչպես նաև պոեմում հանդիպող դիցաբանական անունները։ Նախ ծանոթագրվում են պոեմի հիմնական տարբերակի համապատասխան տողերը, ապա նաև այն բառերն ու արտահայտությունները, որոնք հանդիպում են «Վտակ» ժողովածուի բնագրում, բայց չկան վերջնական խմբագրության մեջ։


Ծանոթագրություններ հիմնական բնագրի


7 Պառնաս — Լեռնային զանգված Հունաստանում, որի գագաթին, ըստ հունական դիցաբանության, բնակվում էին Ապոլլոնը և մուսաները։ Այդ լեռան ստորոտում Էր գտնվում Ապոլլոնի տաճարը։

8 Մուսա (մուսաներ) — Աստվածուհիներ, որոնք Զևսի և Մնեմոսինեի դուստրերն Էին, բնակվում Էին Հելիկոն և Պառնաս լեռների վրա։ Ըստ Հեսիոդոսի՝ կային ինը մուսաներ, որոնք հովանավորում Էին պոեզիայի, արվեստի և գիտության տարբեր բնագավառները։ Փոխաբերական իմաստով՝ Մուսան բանաստեղծի (արվեստագետի) ոգևորության, ներշնչման աղբյուրն ու խորհրդանիշն է:

100-101 Ինձ մի անգամ առան-տարան

Հաշվապահի ուսումնարան։

Նկատի ունի Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ուր Թումանյանը սովորել է 1883-1886 թվականներին։ Այդ տարիներին Ներսիսյան դպրոցում շատ մեծ տեղ Էր հատկացվում մաթեմատիկական առարկաների, առևտրահաշվապահական գիտելիքների ուսուցմանը (տե՛ս Ա. Ինճիկյան, Էջ 131-132)։ Հատուկ «հաշվապահի ուսումնարանում» Թումանյանը չի սովորել։

124 Ու պիսերի տվավ պաշտոն — Ակնարկում Է Թիֆլիսի հայոց հոգևոր գրասենյակում (կոնսիստորիայում) ծառայության մտնելը, ուր իբրև գրագիր («պիսեր») Թումանյանն աշխատել Է «հինգ հոգեհան տարիներ» (ԵԺ V, 64)-1887-1892 թթ.: