Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Աստված կյանք տա ձեզ, որ հարցնեք դուք էլ,
80 Թե ինչ ցավ ունի խեղճ ռանչպարը։

   Աղքատ մարդիկ ենք, մեր ձորերի մեջ
Անց ենք կացնում մեր սև-սև օրերը.
Թե որքան ենք զուրկ, որքան ենք մենք խեղճ,
Էդ հաստատ գիտե ինքը—միայն տերը։

   Բայց դու էլ խելոք մի մարդ ես գիտուն,
Քո բարի աչքով տեսնում ես էլի,
Տկլոր ու սոված էսպես տարին բուն
Քարի-հողի հետ կռիվ ենք տալի։

   Թե որ ձեռներս էլ մի բան է ընկնում,
90 Չենք կարողանում բերան հասցընենք…
Էսքան տանջվելով քրտինք ենք անում,
Էլ էն սևերեսն, էլ էն սովածն ենք…

— Ի՞նչիցն է, պապի, այսքան ճոխ երկրում,
Ւնչպես ասում ես, դժվար եք ապրում,
Վարձատրություն չե՞ք ստանում հողից,
Թե՞ նեղություն է գալիս մի տեղից։

— Մեր նեղությունը… քեզ ինչպե՞ս հայտնեմ,
Թող հաստատ լինի մեր թագավորը.
Ես ընչի տեր եմ, խոսեմ նրա դեմ,
100 Բայց աստված կտրի մեր քաշած օրը…

   Ի՞նչ անես, ախպե՛ր, ումի՞ց խռովես,
Պետք է համբերել, թե լավ թե օսալ…
Բայց դու չասացիր հրամանքդ ով ես,
Ուզում եմ քեզ հետ լիասիրտ խոսալ։

— Ես քաղաքումը կարդում եմ, պապի։
«Հա՜, տիրացու ես, բա ինչո՞ւ չասիր…»
Կանչեց ծերունին ու իրեն դափի
Դռնից հեռացավ․ «մի քիչ սպասիր»։

70