Եկավ Համբարձում՝ Ծաղկով զարդարված, Մեր բախտին հարցում. — Ո՞վ է մեզ գըրված։ 270
— Ա՛յ ջան տղա, չոբա՛ն տղա, ո՞ւմն ես դու։
— Աստված գիտի, աշխարհ գիտի՝ իմն ես դու։
Դե հանի՛ր, ա՛ղջի, Վիճակն ի բարին, Երգերով գովենք Էն իգիթ յարին։
— Բեղը ծիլ-ծիլ, բոյը թիլ-թիլ էն յարի,
Ի՜նչ դարդ ունեմ, քանի նա կա աշխարհի։