Ա՜խ, իմ բախտը կանչում է ինձ, Չեմ հասկանում՝ դեպի ուր… Դողում է պաղ նըրա ձենից Իմ սիրտը սև ու տըխուր։ 350 Դուք էլ, սարի սիրուն ծաղկունք, Թաքուն մի ցավ ունիք լուռ, Աչիկներըդ լիքն է արցունք, Սիրտներըդ սև ու տըխուր։ Ա՜խ, ծաղիկներն էս աշխարհքում Տանջվում են միշտ էսպես զուր, Տըրորվում են ու թառամում՝ Սիրտները սև ու տըխուր։
Համբարձում, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա, 360 Վառ ցավեր, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա։
Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք, Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի. Գյուղն էին իջել հովիվ պատանիք՝ Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի։ Ու պարից հետո լեն հըրապարակ Բաց արին մեջտեղն արձակ գըլխատան, Զուռնաչին փըչեց կոխի եղանակ, Ահել ու ջահել իրարով անցան։