Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


[Ի՞նչդ է պակաս, որ գըլուխդ փորձանքի ես դու տալի։]
Ապրի խելոք շատերի պես, որ ապրում են գոհ, առատ.
Ու չեն հոգում, թե կորցրել է մարդն իր պատկերն անարատ է․․․
870 Կամ թե կուզես, ահա դարձյալ երկու ճամփա լայնարձակ.
Տանում Է մինն այն դըղյակը, ուր որ լուսից մինչև լուս
Քեֆ Է անում սիրուն Թամարն հյուրերի հետ իր ջահել,
Մյուսը տանում Է ․ ․ . ուր որ ոսկին, անգին քարեր,
<․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․>
Արեգ.–
Ո՛չ, պապի <․ ․ ․ ․ ․ ․ ․ >
Ծերը.–
Անձնուրաց հոգի, որ քաջ ու անվախ
Հնարում ես— ընկնում այս անդարձ ճամփան,
Որ հոժար սըրտով քո կյանքը մատաղ
380 Ուխտել ես գազան մարդի փըրկության,
Ծերիս օրհնանքն Էլ թող լինի քեզ հետ,
Հարեհաս լինի նեղության օրում,
Բարով դու հասնես վայրն երանավետ,
Ուր որ Հազարան բյուլբյուլն է տիրում։

Լեռներ, անդունդներ հարթվեն առաջիդ,
Դևեր, հըրեշներ դառնան անվընաս,
<․ ․ ․ ․> մեջք լինի քաջիդ,
Կասկած ու երկյուղ երբեք չիմանաս։

Օրհնում է ծերունին, խրատում ու ճանապարհ դնում դեպի կախարդական աշխարքը։