Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եթե հարցնեք՝ ո՞ւր է գըտել
Էս երգերը Նավադահան,
Էսքան վայրի ու քըմահաճ.
Ես ձեզ կասեմ, ձեզ կըպատմեմ.
— Թռչունների բըների մեջ,
Ջըրշունների խոռոչներում,
Բիզոնների արոտներում,
Արծիվների բընավայրում.

Ճահիճներում, ճախիններում,
30 Մելամաղձիկ թափառելով,
Երգում էին նըրա համար
Մանգը՝ բադը, սագը՝ վավան,
Եվ շուհ-շուհ-գան՝ արագիլը,
Եվ կըտցարը՝ չիթովեյկը,
Վայրի հավը՝ մուշկոդազան։

Եթե դարձյալ հարցմունք անեք՝
Ո՞վ է հապա Նավադահան,
Պատմի դու մեզ նըրա մասին.
Զեր հարցմունքին էս խոսքերով
40 Կըտամ իսկույն ես պատասխան.
— Թավազենթի պերճ հովիտում,
Ճոխ մարգերի լըռության մեջ,
Արծաթափայլ ջըրերի մոտ
Ապրում էր վաղ Նավադահան։

Հընդիկ գյուղի շուրջը բոլոր
Փըռվում էին հանդեր, արտեր,
Ու կանգնած էր հին ծըմակը,
Հին ծըմակը սոճիների,
Ամռան՝ կանաչ, սոսափելով,
50 Ձմռան՝ փայլուն, ճերմակ ձյունով,
Լիքը երգով, հառաչանքով։

Հովիտն ի վար հոսում էին
Էն ջըրերը արծաթափայլ,