Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՍԵՐԲԱԿԱՆ ՎԻՊԵՐԳ
ԹԵ ԻՆՉ ՈՒՂԱՐԿԵՑ ԹՈԻՐՔԻ ՍՈԻԼԹԱՆԸ ՄՈՍԿՈՎԻ ՑԱՐԻ ԸՆԾԱՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ
Սերբական ժողովրդական վիպերգ
(Ռուսերենից)

Քաղաքից քաղաք, աշխարհքից աշխարհք
Թուղթ անցավ եկավ Մոսկովու երկրեն,
Եկավ ու եկավ, հասավ Ըստամբոլ։
Ու դըրին թուղթը ոսկի կառեթում
Ու բերին իրեն թուրքի սուլթանին,
Ու թըղթի հետ էլ սուլթանի համար
Շատ թանկ ընծաներ արքային վայել։
Մի ոսկի սինի, մեջն ոսկի մեչիտ,
Մեչիտի շուրջը պատ եկած մի օձ,
10 Էն օձի գլխին դըրած անգին քար,
Որ գիշերն էնպես պարզ լուս էր տալիս՝
Ոնց որ ցերեկը լուսն արեգակի։
Ու Իբրահիմին, սուլթանի որդուն,
Երկու թանկագին թըրեր կային սուր,
Դաստակներն ամբողջ զուտ մաքուր ոսկուց.
Ամենքի վրա մի-մի անգին քար։
Սուլթանի կընոջն ոսկի օրորոց,
Գըլխավերևը քաջահավ բազեն։
Որ էս ընծաներն առավ աննըման
20 Ընկավ սուլթանը մըտքի ծովի մեջ.