Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄԱՐԿՈՆ ՌԱՄԱԶԱՆԻՆ ԳԻՆԻ է ԽՄՈԻՄ
Սերբական ազգային Ժողովրդական էպոսից

Սուլթան Սուլեյման հըրաման հանեց,
Որ իրեն երկրում ոչ մի հըպատակ
Ռամազան օրը գինի չխմի,
Կանաչ դոլամա չհագնի վերից,
Կողքիցը պողպատ թուր չըկախ անի,
Շուրջպարի չերթա աղջիկների հետ։
Թուրը կախ արավ Մարկոն իր կողքից,
Կանաչ դոլամա հագավ վերևից,
Ռամազան օրը գինի է խմում,
10 Կանչում, հավաքում անցվոր ու խոջա,
Խմում է, թասը նրանց է տալիս։
Գալիս են թուրքերն իրենց սուլթանին.
— Սուլթա՛ն, մեր տերն ես, մեր ծնողն ես դու,
Չէ՞ որ դու ինքդ հըրամանք արիր,
Որ մեր էս տոնին, էս ծանըր պահքին
Ոչով բերանը գինի չտանի,
Ոչով դոլամա չհագնի կանաչ,
Ոչով կողքիցը թուր չըկախ անի,
Շուրջպարի չերթա աղջիկների հետ։
20 Մարկոն աղջկանց հետ շուրջպարի կերթա,
Մարկոն կողքիցը թուր է կախ արել,
Մարկոն հագել է կանաչ դոլամա,
Ռամազան օրը գինի է խմում։
Գլուխը քարը՝ թե մենակ խմեր.