Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ուտում է, խըմում դաշտը բովանդակ։
Մի ուրիշ հարկ է դըրել մեզ վրա
Ամեն հարսնացու, որ մարդու գընա,
Պետք է վըճարի երեսուն ոսկի.
Ամեն փեսացու, որ աղջիկ ուզի,
30 Երեսուն ոսկի, չորսն էլ ավելի։
Ով էսքան ոսկի ուներ գըրպանում,
Ով էսքան ոսկի տըվեց արաբին՝
Ամենքը դարձան մարդու֊որդու տեր։
Ես որբ աղջիկ եմ. եղբայրներ ունիմ,
Նըրանք էլ աղքատ, ձեռքները պակաս,
Չեն կարող էսքան հարկ տան արաբին։
Սըրա համար չեմ գընում ես մարդու,
Չեմ կարում դառնամ տան ու տեղի տեր.
էս է իմ ցավը, անծանոթ ախպեր։
40 Բայց թե երանի էս լիներ մենակ,
Աղջիկն իր տանը նըստեր անպըսակ,
Կամ աղջիկ չառներ տըղան նորահաս։
Ուրիշ մի ցավ կա, անարգ առավել,
Արաբը ուրիշ մի հարկ է դըրել,
Որ նոր պըսակված հարսին ու փեսին
Գիշերը տանեն արաբի մեծին,
Ինքը նոր հարսին փայի, փայփայի,
Իրեն մարդիկը ջահել փեսային։
Ամեն տուն, ուր կան աղջիկ ու տղա,
50 Ղրկել են հերթով ամենքն արաբին։
Եկել է հերթը ինձ հասել հիմի,
Որ սև արաբին գընամ ես էսօր,
Որ նըրա կինը դառնամ ես էսօր։
Ու միտք եմ անում ինքըս իմ միջին.
Տե՛ր աստված, արդյոք ի՜նչ անեմ հիմի.
Ծըմա՞կը գընամ, թոկ գըցեմ, կախվե՞մ,
Թե՞ գետը գընամ, ջուրն ընկնեմ, խեղդվեմ.
Ինչ էլ որ լինի՝ մեռնեմ վերջանամ,
Քան չար թշնամու տարփածուն դառնամ։
60 — Քուրի՛կ ջան, ասավ Մարկոն դյուցազուն,