Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

30 Փայփայանքը քնքշության, չունենալ տենչեր,[1]
Կամ չըսիրել ումևիցե աշխարքում։
Բավական է[ր]։
            Խորհըրդավոր դուք ուժե՛ր,
Տիեզերքի երևույթնե՛ր դուք անտես,
Որոնց փընտրել եմ ես խավարում ու լուսի մեջ,[2]
Գետընքի տակից (недр), սահմաններից եթերքի,
Օվկիանոսի անդունդներից (омут) անհատակ,
Բարձըր լեռներից թունդ բըժժանքով։
Կանչում եմ ձեզ. երևացե՛ք։
                  (Լռություն)
40 Կանչում եմ [ահեղ] ես ձեր մեծի անունով,
Եկեք ինձ մոտ։
Թովում եմ ձեզ այն նըշանով,
Որ ահավոր Է ձեզ։
Երդվեցնում եմ ձեզ այն ուժով,
Որ մահ չունի, դուրս եկեք։
                     (Լռություն)
Ընդդիմանում ե՞ք, հա՛։ Ես կըստիպեմ,[3]
[Որ] Հնազանդվեք։ Կարող զորությամբ
                          (իշխանությամբ)
Եվ երդումով աննահանջ(ելի) (неотразимой)[4]
Որ չեմ փորձել ես քեզ վրա։
50 Այն երդումով, որ երբեմն ծնունդ Է առել
Այն նզովված, կործանված մոլորակի վրա,[5]
Որ թափառում Է դժոխքի անսահման թագավորության մեջ,

  1. 30 Փայփայանքը քնքշության, չըզգալ տենչեր,
  2. 35-38 Որոնց փընտրեմ ես խավարում ու լուսի մեզ,
    Գետընքի տակից (недр), եթերային սահմաններից,
    Օվկիանոսի անդունդներից հորձ<անք> անհատակ,
    Բարձըր լեռներից սաստիկ բըժժանքով
  3. 46 Հա, ընդդիմանում ե՞ք։ Ես կըստիպեմ,
  4. 47 ա Եվ երդումով միշտ աննահանջ
    բ Եվ երդումով անմերժելի
  5. 51 Այն նզովված, խորտակված աստղի վրա,