Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինձ վրա ծանրացած— անեծքով
Եվ այն մտքով, որ ապրում Է իմ մեջ— ո՛վ ոգիներ,
Կանչում եմ ես ձեզ, եկե՛ք հնազանդ։
   (Գալերեյի մութ անկյունում երևում Է մի աստղ անշարժ կենում)։

Առաջին ոգին

Անդրամպային այն աշխարքից,
Ուր անթառամ գարունքին[1]
Միայն եթերքի < . . . >
Շունչն [Էր] բարուր [իմ կյանքին],[2]
60 Ուր [(ներկում Էր)] օթևանըս
Արշալույսը վարդերանգ,
Ուր ամպերը [իբրև] օթոց[3]
Հալվում էին ու լողում,[4]
Թեև հանդուգն է քո կոչը
Հողեղենի կոչին հըլու,
Նրա համար, միառժամ,[5]
Ես թողեցի իմ օդային
[Այն] Ապարանքը արծաթի,
Փայլուն աստղի ցոլքին[6]

  1. 57 Ուր գարնանը անթառամ
  2. 59 Քնքույշ շունչն էր ինձ բարուր,
  3. 62 ա Ուր հոտավետ իբրև օթոց
    բ Ուր իբրև հոտավետ օթոց
  4. 63 Հալվում են ամպերն ու լողում,
    56—57 և 62—63 տողերի դիմաց, լուսանցքում՝
    Աղջամուղջի շնչից հյուսած
    ա Իմ օդեղեն պալատից
    բ Իմ ամպեղեն պալատից
    գ Իմ եթերային պալատից
    դ Իմ ամպեղեն ապարանքից
    Հյուսված շնչից շամանդաղի
    ա Ուր օթևանս վերջալույսը
    բ Ուր օթևանս արշալույսը
    Վարդի գույն Է ողողում
  5. 66 Նրա համար, կարճատև,
  6. 69 Փայլուն աստղի շողքի վրա