70
Այս աշխարքը ես հասա...
Անօգնական դու հողեղեն,
Ի՞նչ ես ուզում. ինձ ասա
Երկրորդ ոգին
[Թագապսակ ողջ սարերով
Ուր վարդ է — ձյունն արևում,[1]
Ողջ պարուրված ճերմակ ամպով,
Կա Մոնբլանը վերևում։[2]
Անտառապատ ողջ իրանը,
Ու, ամպերում նա կորած,
Մահասեռ < . . . > 80
Ունի ձեռքին միշտ բըռնած։[3]
Բայց երբ, երբեմն, երկրի վրա
Ձյունե գունդը (?) բարձրացնի, այն հսկան,
Կըքարանա օդի միջում
Եվ հարվածը դյութական։
Հըրամայեմ— ինձ հըլու Է
Այդ խոլ կույտը սառցային,
Հրամայեմ— կըթռչեն հյուսեր
[Իրենց]Սառուցային բարձունքից,
Ինձ ասում են Լերան ոգի]. 90
Ուզեմ թե չէ– հիմքից կանեմ
Շղթաները այն ահարկու...[4]
Ի՞նչ ես ուզում այժըմ դու։
Երրորդ ոգին
Անտակ ու ջինջ անդունդքի մեջ,
Ուր քընած է կապույտ ալին,
[Ուր] Լռությունն է տիրում անվերջ
Սողում զեռունքը ծովային,