Ուր հարսները հավերժական
Մարգրիտ են հյուսում խոպոպներին (կանաչ)
Իմ ամրոցն է կանգնած մարջան։ 100
(Տերն ու ոգին եմ ես ծովի]։
Քո այդ կոչի արձագանքը
Եկավ, հասավ այնտեղ ցած,[1]
Ինչո՞ւ ես դու ինձ վրդովում
Եվ ալիքը քընեած։
Չորրորդ ոգին
Ուր որոտներն ստորերկրյա[2]
Գետնի հիմքն են դըղըրդում,
Ուր խոլ լավան իր հըրաշունչ
Հորձանքներն Է շըպրրտում։
Ուր դարերով մխվել են խոր[3] 110
Արմատները Անդերի,
Իսկ բարձունքը ժանիքավոր
Հըպարտ հասել ամպերին։
Այնտեղ հասավ ինձ քո կանչը,
Թռա եկա քո ձայնին,
Ի՞նչ Է, ասա, քո պահանջը,
Գետնի ոգին ողջ կանի։
Հինգերորդ ոգին
Հըրամայող շանթի, հողմի, [փոթորկի],[4]
Ծովերն եմ ես մըռընչացրել,
Փոթորիկը (ураган) որ թողեցի իմ ետև, 120
Դեռ վառվում Է շանթերով։
Հողմի թևին եկա այստեղ
↑117-121 Հըրամայող հողմի, շանթի, [փոթորկի], Օվկիանոսն եմ մըռընչացրել, [Ես թըռել եմ, [իմ ետևից] վիշապ քամին, [Հետքս] իմ ետևից Է միշտ թըռել]։ Հողմի թևին թռա այստեղ