Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Իրեն հոր պես նա կիմանար
Թե ոնց գըցեր նետ ու գընդակ,
Ավթանդիլը գիտի մի քիչ,
էն էլ սովրեց իմ ձեռի տակ։

Ավթանդիլը էս որ լսում է՝ ժպտում է։ Թագավորը հարցնում է ժպտալու պատճառը։ Սպարապետը խոստանում է ասի, թե միայն թագավորը չի բարկանա։ Խոսք առնելուց հետո ասում է թե՝ թագավորը զուր է պարծենում էնտեղ, որտեղ կա ինքը՝ Ավթանդիլը։ Եթե ուզում է՝ դուրս գա մըրցության։ Թագավորը հոժար է կենում, ու վճռում են, իրենցից որը հաղթվի՝ երեք օր մնա անգդակ։ Իսկույն տխրությունն անց է կենում, ուրախությունը տիրում է ամենքին ու մրցության՝ որսի հանդեսի պատրաստություններ են տեսնում առավոտվա համար։

Գ

Նոր էր ծագում առավոտը,
Ետ քաշելով մըթան թաղիք,
Թագավորի տան առջևը
Բուսավ ինչպես շուշան ծաղիկ։
Շուշան՝ հագած վառ ծիրանի,
Դեմքն էր հակինթ կարմիր վառման,
Ոտից գլուխ սպառազեն,
Ու ոսկեկար գըլխի չալման։
Իր կարմիր ձին խրխընջալով
Փորփըրում էր ոտով գետին,
Ռոստևանի միտն էր գըցում,
Թե հասել է ժամը ետին։
     Թագավորը ձիուն հեծա՛վ,
Ետ մնացին շեն ու գեղեր,
Չորեք կողմը դաշտը տընտղեց,
Փակեց, կապեց որսի տեղեր․․․
Ձիաների ոտի փոշին
Վեր էր ըլնում ինչպես որ մուխ,