Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Սկըսեց մըտածել Առյուծ֊Մըհերը.
17—18 Շուտով սև հողին ես կերթամ գերի,
Կանցնի ծուխի պես փառքը Մըհերի,
22 Մի ժառանգ չունիմ, իմ անցման ետև
26—27 Երբ միտք Էր անում, վերևից հանկարծ
Մի լույս հըրեղեն հայտնվեց քաջին,
89—80 Ողջո՛ւյն քիզ, ասավ մըռայլ հսկային.
Քո ձայնը հասավ Աստուծո գահին,
88—84 Որ օրը որ ձեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քո կինն Էլ, դու Էլ։
89 Հըրեշտակն այստեղ ցոլացավ նորից,
44 Կանչեց իր եղբայր Ձենով Օհանին,
46 Ու կինն Էլ, ինքն էլ նույն օրը մեռան։
49 Երբոր իմացավ՝ Էլ Մըհեր չըկա,
85—57 Ու քո շըվաքում քանի որ մենք կանք,
Քո ծառան լինենք, քո խարջը միշտ տանք,
Միայն թե մեր երկիր քարուքանդ չանես
89—60 ՉԷ՛, ասավ Մելիք, քո ամբողջ ազգով
Արի, անց կացիր իմ թըրի տակով,
66 Մոտ չեկավ Մըսրա֊Մելիքի թրին։
69—70 Որ գցեց, մատը մի քարի առավ,
Որ առավ, քարից կրակ դուրս թըռավ։
82 Մի մանուկ էր դեռ երեք տարեկան.

85—100 տողերի փոխարեն՝

Մի օր հավաքեց քաղքի երեխանց,
— Տըղերք ջան, եկեք ծառ հեծնենք, ասաց։
Տարավ, մի բարդի կըռացրեց հողին,
Երեխանց շարքով նստեցրեց ճյուղին։
Հենց որ նստեցին, բաց թողեց ծառը․
Ահագին թափով փախավ կատարը,
Ու, ա՛ռ հա կըտաս, ամեն մի տըղա
Թռավ մի փողոց, մի կտեր վըրա,
Դիպավ մի պատի, ընկավ մի քարի
Էսօր ես մեռել, թե անցյալ տարի․․․
Ինքը ծափ տըվավ, թավալվեց հողում։