Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՊՈԵՄԻ 1904 Թ. ԱՌԱՆՁԻՆ ՏՊԱԳՐՈԻԹՅԱՆ (ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ս. ԼԻՍԻՑ3ԱՆԻ ԵՎ ԸՆԿ.) ԲՆԱԳՐԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


84 տողից հետո՝

Բայց հընուց խոսք է, մեծ իմաստ ունի.
Թե խաչը՝ տերը զորավոր կանի։
85 Վա՜յ անտեր որբին աշխարքի վըրա,
426 Ցույց տուր ինձ հապա— ո՞րտեղ են ուզում։
443 Թե չէ՝ կըգընամ, արևըս վըկա,

589—594 տողերի փոխարեն՝

Զըրահ շապիկ, կապեն հագի,
Աջ թևին խաչ պատարագի,
Կուռ սաղավարտ, Կայծակի֊Թուր,
Իսկ դու կուզես էշ ու շամփո՜ւր․․․

605—607 տողերի փոխարեն՝

Զըրահ շապիկ, կապեն հագի,
Աջ թևին խաչ պատարագի,
Կուռ սաղավարտ, Կայծակի֊Թուր.
787 Դու էլ քեզ համար քու տանը քընած՝
842 Հիշի՜ր խաչը պատարագի,
844 Լուսը դուրս ե՛կ արեգակի։
852 Կանչեց, տեղից կանգնեց ոտքի,

ԲԱՌԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ


(Պոեմի 1904 թ. առանձին հրատարակության մեջ)
71 ծուռ — խենթ
103 կոռ — մահակ
150 բոզ — սպիտակավուն
223 կորկում — կորեկի արտ
346 ղարավաշ — աղախին
517 ղուզղուն — արծիվ
546 տի — պիտի
874 մկունդ — գուրզ