Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

200 Վախկոտ քաղքըցիք հենց որ իմացան,[1]
Սըրտաճաք փախան տըները մըտան։
Դավիթը եկավ [կանգնեց մեյդանում]․
— Վա՛հ, էս մարդիկը ինչ վաղ են քընում։[2]
— Հե՜յ, շուտ ելեք, բացեք դըռներ,
Հանդից բերի ուլեր, գառներ,
Ով մեկն ուներ տասն եմ բերել,[3]
Ով տասն ուներ, քսանն արել․․․
Շուտով ելեք, բացեք դըռներ,
Տուն արեք ձեր ուլեր֊գառներ։
210 Տեսավ չեն գալիս, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի— մընաց
Ու մուշ֊մուշ քընեց մինչև լուսաբաց։
Քաղքի իշխաններ վեր կացան լուսին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Տո՛, Ձենով Օհան, [մեզնից ինչ կուզես․
Էդ ծուռը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գայլ ու աղվես]․․․

[Ելավ Դավթի մոտ գընաց Օհանը.
220 — Հը՞ Դավիթ, ասավ, ո՞նց է քո բանը․
— Լավ է իմ բանը, հորեղբայր Օհան,
Աստված օրհնել է էս անպոչ գառներ,
Ամա էն պոչով գառները որ կան,
Դես ու դեն փախան, ընկան անտառներ,[4]
Էնքան վազեցի, որ ելավ հոգիս,
էլ իսկի տըրեխ չըմընաց հագիս]։

  1. 200—201 Քաղքըցիք փախան հենց որ իմացան
    Փախան փակվեցին իրենց տըներում.
  2. 208 — Վա՛հ, ասավ, սրանք ի՜նչ վաղ են քընում։
  3. 206—207 Ով մեկն ուներ տասն եմ արել,
    Ով տասն ուներ, քսանն եմ բերել․․․
  4. 224 ա Ցըրվեցին ընկան սարեր, անտառներ,
    բ Ցըրվեցին ընկան սարեր ու լեռներ,