Ես ի՞նչ եմ անում Մըսրա թագավոր.[1]
Մըսրա թագավոր թող Մըսըր կենա, 330
Իմ հոր սարերում ի՞նչ գործ ունի նա։
Վեր կաց, հորեղբա՛յր, նետ֊աղեղըդ առ,
Կապարճըդ կապի՛ր, գընանք որսասար։
Ելավ Օհանը ճարը կըտըրված,
Գընացին տեսան, էլ ի՛նչ որսասար,
Անտառը ջարդած, պարիսպն ավերած,[2]
Բուրգերը արած գետնին հավասար։
— — —
Գիշերը հասավ, մընացին էնտեղ։[3]
Ձենով Օհանն էր,— իր նետն ու աղեղ[4]
Դըրավ գրլխի տակ, հանգիստ խռըմփաց, 340
Դավիթը մընաց մըտքի տունն ընկած։
[Դավթի աչքերին էլ ի՞նչ քուն կըգա,[5]
Անքուն, գընացկան էն ջուրը որ կա
էն գիշեր թե որ քընեց
Դավիթն էլ էնպես]։
Գիշերը մին էլ տեսավ, որ հեռվում[6]
Մի թեժ, [պլպըլան] կըրակ է վառվում։
Էն լուսը բըռնած
Վեր կացավ գընաց.