Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարով տվին, [բարով առան] շեմքում նըստած էն ջոջ Ձենով Օհանին։
10 — է՞ս է, ասին, աստվածապահ Ջոջանց տունը մեծ ու հին.[1]
— Էս է, ասավ Ձենով Օհան, ի՞նչ եք ուզում դուք Սասուն․
— Մենք [հեռավոր] աշուղներ ենք, Դավթին կուզենք դյուցազուն.[2]
Խանդութ խանում ղրկել է մեզ՝ իր գովքն անենք Դավթի մոտ,
Բարով անենք, պատմենք անքուն նըրա սերը ու կարոտ.[3]
15 Շեն պահի տեր Ջոջանց տունը, Ջոջանց տունը մեծ ու հին,[4]
Շեն պահողին աստված պահի և հաղթական քաջ Դավթին.
Ո՞րն է [Սասման] քաջ Դավիթը, նշանց տուր մեզ, բարեկամ.

  1. 10 ա — է՞ս է, ասին, Ջոջանց տունը, որն է Դավիթ տան պարծանքը
    բ — է՞ս է, ասին, Սասմա քաղաք, Ջոջանց տունը մեծ ու հին
  2. 12 Մենք [ասացին] աշուղներ ենք, Դավթին կուզենք դյուցազուն.
  3. 14 ա Բարովներս ու < . . . > սիրտը գցեք իրեն սերը ու կարոտ,
    բ [Խաղ ու տաղով] սիրտը գցեք իրեն սերը ու կարոտ.
  4. 15—16 տողերի փոխարեն, ձախ լուսանցքում՝
    [Աստված շեն պահի Ջոջանց տունը, շեն պահողներին ապրած պահի]
    Նույն էջի վարի լուսանցքում կան 15—17 տողերի մի քանի այլ փոփոխակներ.
    ա էն տերն ինքը թող շեն պահի Ջոջանց տունը փառապանծ,
    բ Աստված ինքը թող շեն պահի Ջոջանց տունը փառապանծ,
    Մենք Ս<ասունցի> էն քաջ (հերոս) Դավթի < 1 անընթ.> եկել, բարեկամ,
    ա Ապրած պահի շեն պահողին և Սասունցի քաջ Դավթին.
    բ Շեն պահողին ապրած պահի և Սասունցի քաջ Դավթին.
    ա Ո՞րն է արդյոք էն Սասունցի քաջ Դավիթը, բարեկամ,
    բ Էն Սասունցի քաջ Դավիթը ո՞րն է արդյոք, բարեկամ։