Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Քաջ Դավիթը, որ լըսել եք, ես եմ, ասավ, հենց որ կամ։[1]
Ինչ որ Դավթին պիտի ասեք՝ իմ առաջին ասեք դուք։[2]
20 էսպես ասավ Ձենով Օհան, աշուղները < . ․ . >
Նըստոտեցին ծալապատիկ, սազներն [առան] ծընկներին[3]
Ու էրվելով, օրորվելով էն [խաթունի] գովքն արին.[4]
     Օրհնյալ աստված, տեր բարերար,
     Դու զորքն է շատ, քու գործն արդար.
     25 Դու պահապան կըտրիճ Դավթին,
     Կըտրիճ Դավթին, իր մուրատին.
     Իրեն մուրատն իրեն սըրտում,
     Իրեն սըրտում՝ Կապույտ Բերդում.
     Օրհնյալ աստված, օրհնյալ բարիդ,
     30 Ամենը սուտ— դու ճըշմարիտ,
     Դու, որ [սկզբից] ըստեղծել ես ըսկըզբանե
     Խանդութ խանում Դավթի համար,
     Դու արժանի անես իրեր։
Վա՜յ քու տունը քանդվի, Խանդո՛ւթ,
35 Վա՜յ քու դուռը փակվի, անգո՛ւթ,[5]
Դու քու անհաս աշտարակում,
Աշխարհք ամեն քու կըրակում․․․
Աշխարհքն [թող] էրվի թող քու սիրով,
Դու Դավթին ես ղրկել բարով.
40 Բարով Դավթին, [հազար բարի]
[Բայց թող Դավիթ Խանդութի․․․

  1. 18 ա — էն Դավիթը, որ հարցնում եք, ես եմ, ասավ, հենց որ կամ։
    — Սասունցի քաջ Դավիթը ես եմ, ասավ, հենց որ կամ։
  2. 19 Ինչ որ Դավթին պիտի ասեք՝ իմ առաջին ասացեք։
  3. 21 ա Նըստոտեցին աշուղները սազներն [առան գըրկներին]
    բ Նըստոտեցին ծալապատիկ (և ուսներից վեր բերին)
  4. 22 ա Ու էրվելով, օրորվելով էն Խանդութի գովքն արին,
    բ Ու Էրվելով, օրորվելով [ուսները] վեր բերին
  5. 35 Վա՜յ քու սիրտը Էրվի, անգո՛ւթ,