Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

< 1 անընթ․ > ասացին աշուղները, Դավթին կուզենք < ․ ․ ․ >
15 Խանդութ խանում ղրկել է մեզ, իր գովքն անենք Դավթի մոտ
Ո՞րն է Դավիթ, նշանց տուր մեզ,
Օտար ենք մենք, [մեր բարեկամ] անծանոթ։[1]
Ես եմ որ կամ, ասավ Օհան, էն Դավիթը, որ կուզեք,
Ինչ որ Դավթին պիտի ասեք, իմ առաջին ասացեք։
20 <2 անընթ․> նըստոտեցին աշուղները
Սազներն առան ծնկներին
Ու էրվելով, օրորվելով [գովքը արին սիրունի]։
— Օրհնյալ աստված, տեր բարերար,
Քու զորքն է շատ, քու գործն արդար,[2]
25 Դու պահապան կըտրիճ Դավթին,
Կըտրիճ Դավթին, իր մուրատին,
Իրեն մուրատն իրեն սըրտում,
Իրեն սըրտում, Կապուտ բերդում․․․
Օրհնյալ աստված, տեր < . . . >
30 [Դու որ ըստեղծել ես] ի սկզբանե որ [որոշեցիր, գրեցիր]
Խանդութ խանում Դավթի համար,
Դու արժանի անես իրար։

Հասակն, ասես, ճոճան, Դավիթ, դրախտում տնկած ծառ է չինար,[3]
Աչքերն ասես, փնջան, Դավիթ, ջուխտակ փնջան լի կըրակով,[4]

  1. 17—18 Մենք օտար ենք [մեր բարեկամ], անծանոթ։
    Դավիթն, ասավ, ես եմ որ կամ < . . . >
  2. 24 Քու փառքն է շատ, քու գործն արդար,
  3. 33 ա Հասակն, ասես, ճոճան, Դավիթ, դրախտում կանգնած ծառ է բարդի,
    բ Հասակն ասես, ճոճան, Դավիթ, դրախտի չինար [երկար] շոգով,
  4. 34 ա Աչքերն ասես, փնջան, Դավիթ, ջուխտակ փնջան կըրակով լի,
    բ Աչքերն ասես, փնջան, Դավիթ, ջուխտակ փնջան [սիրուց խումար],