Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

35 Ունքերն ասես, թևեր, Դավիթ, ծիծեռնակի թևեր թառած,[1]
Թերթերունքը ասես, նետեր, Դավիթ, աղեղի մեջ կուտած,[2]
Ճակատն ասես, ճերմակ, Դավիթ, ձմրան սերսուփ դաշտ է ձնոտ,
Ակռեքն ասես, գերմակ, Դավիթ, մարգարտի շար իրար մոտ —[3]
Ծամերն ասես < . . . > Դավիթ, 40 ճյուղ ծամ, մեկն էլ ավել,
40 Ծըծերն ասես, [շամամ], Դավիթ, < . . . > ջուխտակ շամամ ծոցում —

  1. 35 ա Ունքերն ասես, թև են, Դավիթ, աղեղներ են [բարկ] ոլորուն,
    բ Ունքերն ասես, աղեղ, Դավիթ, աղեղներ են բարկ ոլորուն,
  2. 36 ա Թերթերունքը ասես նետեր, Դավիթ, աղեղներ են կուտած,
    բ Թերթերունքը ահեղ, Դավիթ, աղեղներում ահեղ կուտած,
    գ Թերթերունքը նետեր, Դավիթ, ահեղ նետեր շար-շար կուտած,
  3. 38—39 Ակռեքն, ասես, գերմակ, Դավիթ, մարգարտի շար < ․ ․ ․ > մոտ
    Ծամերն ասես, <1 անընթ.>, Դավիթ, իր < . . . > կրունկն են ծեծում,