Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երեսի գույն— նռան գինի—[1]
Ճոճան վիզը— ջուխտը կանգուն[2]
Սպիտակությունը— գզած բամբակի քուլա—


Ձենով Օհան մեկից (միդան) [գլխի ընկավ] տեսավ, թե աշղներ եկել են Դավթին խելքից հանեն, սազներն առավ, զարկեց գլուխներին ջարդեց, քշեց, որ գնան իրենց երկիր։ Ես չեմ ուզում < ․ ․ ․ >

Աշուղները քաղքից դուրս ելան, ճանապարհին Դավթին անիծելով գնում էին։

Դավիթը որսատեղից վերադառնում էր, տեսավ աշուղներն իրեն անիծելով գնում են։ [(Հե՞ր են հիշում)]։

Ասավ, այ մարդիկ, ինչո՞ւ եք [Դավթին] ինձ անիծում։

Ասին— մենք քեզ չենք անիծում, մենք Դավթին ենք անիծում։

— Ինչո՞ւ եք Դավթին անիծում։

Ասին— մենք եկանք (Կապուտկողա թագ<ավորի> աղջիկ) Խանդութ խանումի գովքն արինք իրեն, նա մեզ ծեծեց, մեր սազերն առավ, մեր գլխին ջարդեց ու ճամփա դրավ[3]։

Ասավ՝ Դավիթ[ը] որ ասում եք— ես եմ, ուրիշը չի։

Մի քանի ոսկի բաշխեց ու նոր սազեր առավ տվեց իրենց, որ Խանդութ խանումի գովքն անեն։

Աշուղները [նոր նստեցին] նոր սազերն առան, Դավթի առջև նստեցին ու գովեցին Խանդութ խանումին։

Դավիթ ասավ. հե՜յ աշուղներ,
Աշուղներ, դուք բարով եկաք, հե՜յ աշուղներ,
Քանց դառն անարատ էի —
Գելի նման ես կատղա,

  1. Այս և հաջորդ տողերի դիմաց, Էջի աջ կողմից՝
    ա Շուրթերն ասես, գինի, Դավիթ, կարմիր գինի նռանհատի,
    բ Աչքերն ասես, գինի, Դավիթ, կարմիր գինի նռանհատի,
    ա Աչքերն ասես, չինի, Դավիթ, [կթոց] լիքն,
    բ Շուրթերն ասես, չինի, Դավիթ, [կթոց] լիքը։
  2. Նրա վիզը երկու կանգուն—
  3. քշեց