Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Քան աշունքվա ջուր իմ սիրտ զուլալ էր —
Գարնան սելավի նման իմ սիրտ պղտորվեց։
[Քանի՞ օրում դուք ձեր երկրից էստեղ եկաք.
Ո՞ր կողմն է, աշուղներ, Կապուտ բերդը].
Ո՞ր տեղն է, աշուղներ, Խանդութ խանում, հե՜յ աշուղներ[1]։
— Կապուտ բերդում < ․ ․ ․ > հողում,
— Կապուտ բերդը ո՞ր կողմն է, հե՜յ աշուղներ։
— Հարցրու Խլաթ գնա.
Կերթաս Խլաթ— հարցրու Արճեշ ու գնա,
Կերթաս Արճեշ— հարցրու Բերկրի ու գնա,
Կերթաս Բերկրի— հարցրու Աբաղա— գնա,
Հարցընելով֊հարցնելով— կըհասնես—Կապուտ բերդ[2]։
Քանի՞ օրում դուք ձեր երկրեն էստեղ հասաք։
Քառսուն օրում։ Քառսուն օր էլ հազիվ գնանք հասնենք։

Դե գնացեք, վրա 39 օրը ես կթռնեմ կըգամ [կըհասնեմ]։ [Ճաշը կուտեմ] ակսառե կանեմ ճաժվան ճաշը[ս] կուտեմ Բանդումահին. ընթրիքին[3] կըհասնեմ Խանդութ խանումի սիրուն։

39 օրեն վրա Դավիթ հանեց Քուռկիկ Ջալալին, հեծավ.

Ակսառեն արավ ճաժվան, կեսօրին հասավ Բանդումահին[4]— եկավ Գործոթա դաշտ— եկավ տեսավ Գործոթա (դաշտում] ռեսի գութանը եկել է էնտեղ վար է անում[5]։ Տասներկու գութան է— ամեն մինը 12 լուծ, իրենց մի շաբաթվա ուտելիքը բերել են հետները․ երկու շաբաթ է եկել են, որ մինչև կիրակի մնան էնտեղ վար անեն։

Դավիթ բարով տվավ բարով առավ, ասավ. [այ] մաճկալներ,[6]

  1. Այս տողի դիմաց, աջ լուսանցքում՝ (83 Կան<այան>)
  2. Այս տողի դիմաց, աջ լուսանցքում՝ «Դավիթը աղբրի վրա լվացվել է, հացը մոռացել է».
  3. Իրիկնահացին
  4. Ծըծմակա քիթ
  5. Այստեղ, աջ լուսանցքում նշված են հետևյալ աղբյուրները. Գ<արեգին> վ<արդապետ>, 119, Ազգ<ագրական հանդես>, 6, 185, Կան<այան>, 26։
  6. գութանավորներ