Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

125-126 տողերի միջև՝

Մայիսյան վարդի— որի անուշահոտութչունը մարդու խելքը տանում է։
130 Պարգև կըտամ [քեզ ու] < . . . > ինչ որ ուզի քո լեզուն.

135 տողից առաջ, մի այլ սևագիր ինքնագրում. «[Առաջ մյուս էջը]»։

136 ա Կանչեց իրեն երեք որդուն և արքունիքն իր բոլոր։
բ Կանչեց իրեն երեք որդուն, այսպես խոսեց < . . . >.

136 տողից հետո և հաջորդ տողերի արանքում, մի այլ սևագիր ինքնագրում.

Եկավ մեծը․․․ միջնակը․․․ Նվագածության ձայներով, ծաղիկների բուրմունքի և աղջիկների հետ եկավ փոքրը և սկսվեց քրթմնջյուն— նա իսկի չի կարողանում <1 անընթ.>, բայց երգը հնչում է։

138 Մեր աշխարքի միակ զարդը, միակ փառքը փըչացավ։

142—143 տողերի միջև. «Հազարան բլբուլը կախ<արդական> աշխարքում․․․»։

144 Ես ձի կելնեմ, զենքըս կառնեմ, կերթամ կընկնեմ հողից-հող,

144 տողից հետո. «[Ուր որ լինի]»։

148 Երկնում լինի-վայր կըբերեմ, գետնի տակին— կըհանեմ»։

148 տողից հետո, տողատակում.

Միայն թե գորք ունենաս բավականին, սուրը աջ ու ձախ պտըտում է ու վերադառնում իր սիրուհուն— ինչպե՞ս էր.— Օ՜, սարսափելի ես դու։

(շատակեր էն Շարան):

135—148 տողերի երկայնքով, ձախ լուսանցքում.

Սուրը շարժեց աջ ու ձախ և չrած իր աչքերը ոլորեց չորս կողմը։