Աչքս մին էլ բաց եմ անում, կանգնած մի մեծ դրախտում,
221 տողից հետո՝
[Վճիտ օդում, ջինջ կապույտում [ընձյուղել են] դեպի վեր
Ու [խմբովին] երազում է շուրջս անտառն անտարբեր[1]։
Անտառի մեջ խորհրդավոր խոխոջում են միալար[2]
Անմահական աղբյուրները, ջրերն աշխույժ ու կայտառ,
Նրանց թավիշ եզերքներին, նրանց ձենին զմայլած
Անուշահոտ ծաղիկները խոնարհել են դեպի ցած,
Ու երջանիկ օրորվելով, հարբած երջանկությունից
Իրենց քնքույշ բուրվառներով բույր են լցնում < . . . >[3]
Ու զերթ փոքրիկ սերովբեներ խաղ են անում, թրթռում
Հազարագունի հավք ու թիթեռ էն բուրավետ թրթռում]...