Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



322 ա Բայց, ա՜խ, չըկա, էլ չի գալի էն թռչունը հին ծանոթ,
 բ Բայց, ա՜խ, չըկա, էլ չի գալի էն խաս հավքը ինձ ծանոթ,
 գ Բայց, ա՜խ, չըկա, էլ չեն գալի էն թևերը ինձ ծանոթ,

323 տողից հետո՝
[Եվ մարդիկ էլ ծիծաղում են թե ինչպես ես երգում եմ էս ձենով]—
Ու իջնում եմ ես հուսահատ ու կարոտից խելագար,
Լալիս, հեծում, կուրծքս կոծում, տանջվում անհույս ու տըկար[1],
Տանջվում էսպես ու երազում ու երազում < ․ ․ ․ >
Մինչև անցնի ամբողջ տարին, ու նույն օրը մինչև գա[2]․․․

Վերջին տողից հետո, վարի լուսանցքում՝
Ձենը կտրել է.
Բայց երգել է արդեն, Արեգը լսել է։
324—325— Բարով, պապի, որ կանգնած ես գլուխդ վեր ամպերում.
Ո՞վ ես արդյոք։
(Ձայն ամպերի միջից)
329 Ափերն ու մեջն եմ ես,

329 տողի դիմաց՝
[Ալամա Արեգն եմ ես]
334 — Ո՜վ անպատում, անհաս դու մեծ, խարխափելով ու անգետ
335 ա Մենք սողում ենք, անց ենք կենում այս աշխարքից որպես գետ,
 բ Մենք հոսելով անց ենք կենում այս աշխարքից որպես գետ,

  1. Կուրծքս կոծում, լալիս, հեծում, տանջվում անճար ու տըկար,
  2. Մինչև անցնի ամբողջ տարին, էն էն օրը մինչև գա․․․