Որ հոժար սըրտով քո կյանքը մատաղ
Ուխտել ես[1] գազան մարդի փրկության,
[Ծերիս] օրհնանքն էլ թող լինի քեզ հետ,
Հարեհաս լինի նեղության օրում,
Բարով դու հասնես վայրն երանավետ,
Ուր որ հազարան բլբուլն է տիրում[2]։
Լեռներ, անդունդներ հարթվեն առաջիդ,
Դևեր, հրեշներ դառնան անվընաս,
< ․ ․ ․ ․ ․ ․ ․ > մեջք լինի քաջիդ,
Կասկած ու երկյուղ երբեք չիմանաս։
|
|
Օրհնում է ծերունին, խրատում ու ճանապարհ դնում դեպի կախարդական աշխարհքը։
Գնում է Արեգը, գնում, ընկնում է մի աշխարհք, երկինքը սև, գետինքը սև, հողը սև, ջուրը սև, խոտը սև, ծաղիկը սև։ Մութն ու մռայլք անեծքի ու մահվան աշխարհքը, որ կա։ Ոչ շան հաչոց Է լսվում, ոչ աքաղաղի ձեն։
Առաջ Է գնում[3].
Դեմը բարձրանում Է մի սև ու մռայլ ամրոց, ու ամրոցից մի տխուր, քնքույշ ձեն Է գալիս։
Վերև Է նայում, տեսնում Է մի շարմաղ, լուսեղեն աղջիկ ձեն Է տալիս[4].
Աղջիկը
Ափսոս, կըտրիճ, ախ, ուր եկար
Էս աշխարհքը սև ու մութ,
Ո՞ր անօրենն, ո՞ր թշնամին[5]
Տվեց արդյոք քեզ խորհուրդ։
Փախիր շուտով, անահ տղա,
Թե չէ՝ էստեղ որ մընաս,
Սև [մարդակեր] դևը կըգա
Այժըմ կանի քեզ մաս-մաս[6]։
|
|
- ↑ բերում ես
- ↑ խաս հավքն է տիրում
- ↑ գնաց
- ↑ կանչում է
- ↑ Ո՞ր անօրեն մարդը արդյոք
- ↑ Այս ութնյակի դիմաց, աջ լուսանցքում՝ «արձակ»։ Այստեղ և հաջորդ էջերում մի քանի անգամ կրկնվող այդ նշումը խոսում է համապատասխան չափածո տողերը արձակ շարադրանքի վերածելու մտադրության մասին։