Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐ

<1>

<ԱՌԱՋԻՆ ՏԵՍԻԼ>

Անթառամ այգին— ջրերի խոխոջ, թռչունների երգը, ծաղիկներ, պտղալի ծառեր:

ԱԼԱՄ ԱՐՔԱՆ (իր Անթառամ այգու դռանը— իր մեծերով ու ծառաներով)։

ԱՄԵՆՔԸ ՄԻԱՍԻՆ— Լսում ենք, տեր։

— Բոլոր ճամփաներն[1] էստեղ են բերում։ Ամեն անցավոր թող տեղ ունենա էս լայնարձակ [եդեմում]։ Ամեն կարոտ թող լիանա այս առատության մեջ, ամեն վաստակած թող հանգչի էս ստվերներում[2]։

[Արքայի գնալուց հետո գալիս են ոմանք— հարուստ վաճառական կամ ասպետ— ներս են թողնում.— էսպես է պատվեր տվել մեր տերը։ Ապա հայտնվում է աղքատը[3]։ Մերժում են ու վշտացնում։ Անիծում է]:

ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԻԼ

Անթառամ այգին պատած է արդեն բարձր քարե պարսպով, երկաթ դռներով: Ծարավ ճամփորդը, հոգնած— ուզում է ներս մտնի։ Պահապանները չեն թողնում, ետ են հրում.— Չի՛ կարելի։

  1. ճանապարհներն
  2. հով ու զովում
  3. մի աղքատ