Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Թողեք մի փոքր հանգչեմ ծառերի շվաքում— հեռվից եմ գալի։

— Չի՛ կարելի։

— Մի սառւ ջուր խմեմ։

— Չի՛ կարելի։

— (Բարկանում է)։ Ինչո՞ւ եք պատել ու փակել ազատ[1] տարածությունը, ազատ աղբյուրները— ո՞վ է քաշել էս քարե պարիսպը, ո՞վ է շինել էս երկաթի դուռը— բաց արե՜ք․․․

— Լսո՞ւմ եք ինչ համարձակ լեզվով է խոսում։

— Որ քեզ նման ամեն անբան շրջմոլիկ չմտնի [ու չփչացնի], որ դու չնստես էն ծառերի ստվերում, որ դու չխմես էն սառը ջրերից։ (Փակում է քթին դուռն ու ներս մտնում

<ԾԱՐԱՎ ՃԱՄՓՈՐԴԸ> — Ձեռները տարածում է ու անիծում երկաթե փակ դռների առջև։


ԵՐՐՈՐԴ ՏԵՍԻԼ

Ծերունի գիտունների բազմությունը լսում է։ Թագավորը գահին նստած պատմում է նրանց։

— էլ չեն կարողանում գլուխները վեր բարձրացնել ու մարդու վսեմ հայացքով նայել երկնքին։ էլ չեն կարողանում մտորել[2] — հոտոտում են իրենց ոտի տակին երկիրը և այն են ճանաչում, ինչ որ դիպչում է իրենց դնչին[3]։ Եվ կռվում են նրա վրա— ամեն մինը աշխատում է իր ճանկը ձգի ու չի կշտանում, ինչքան էլ հավաքի։ Ու դրա համար սպանում են իրար և շարունակ սպանության նոր միջոցներ են ստեղծում․․․

ՄԻ ԾԵՐ ԳԻՏՆԱԿԱՆ– Գազաններ են դարձել։

ՈՂՋ ՄԻԱՍԻՆ– Այո՛, գազաններ։

ԹԱԳԱՎՈՐԸ– Ո՛չ, մարդիկ եմ ասում։

ԳԻՏՆԱԿԱՆԸ— [Արտաքին կերպարանքը, տեր արքա, չի փոխում մարդու էությունը]։ Դուք ինչ որ ասում եք, էդ մարդիկ չեն, տեր արքա, մարդն էդպես չի եղել, էդպես չի և

  1. արձակ
  2. խոկալ
  3. քթին