Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


էդպես չի լինելու։ [էդ գազանն է— ինչ կերպարանքով ուզում է լինի։ Կերպարանքը ու] < . . . >[1]


<2>

Բնությունը խոսում է — և ներքևից երկրային ձայները (զեփյուռ, ջրի կարկաչ, ծառ ու ծաղիկները սլսլոց և այլն) պատմում են հրաշալի գիշերը— և հետզհետե մարում․․․

ՆԱ-ԱՐԵԳԸ— կանգնած է կենտրոնում[2]— լսում է բոլորը ու հասկանում— (մերթ մերթ միջամտում)։

Երկրային ձայները լռելուն պես սկսում են վերևից հնչել երկնային ձայները— հետզհետե զորանալով— Սո՜ւրբ, սո՛ւրբ, սուրբ, և երկնքի մթնոլորտը խառնվում է լուսեղեն խրձներով ու ճառագայթներով—

ԱՐԵԳԸ– Ո՛վ, որ գալիս ես և այլն —

Մարդկային ձայներից միայն նրանն է— երկնային ու երկրային ձայների— բնության հետ․․․


Տիեզերքի քունը— Համբարձման գիշերը։

Նա երևում է[3] սարալանջի ժայռին։ Հեռու հորիզոնում ձգվում է լեռների շղթան։ Ներքև մթնում որոտում է գետը։

(Խոսում է)։ Հովտում մարեց վերջին ճրագը[4]։ Իրար ետևից հանգչում են[5] ձայները։ Լռեց հովվի սրինգը, էլ չի հաչում

  1. Երրորդ տեսիլի նախնական տարբերակը՝
    Պատմում է։ Այսպէս եղավ, ու դժոխք դառավ Անթառամ այգին։
    ԹԱԳԱՎՈՐԸ– Այժմ ի՞նչ են անում նրանք:
    ՊԱՏՄ<ՈՂԸ>— [Ինչ որ կա, ամեն մինն աշխատում է ինքը ճանկի — և չի լիանում, ինչքան էլ ճանկի․ դրա համար սպանում են իրար ու չեն կշտանում, ինչքան էլ ճանկեն], ու չեն <...> կարողանում [մարդու] գլուխները վեր բարձրացնել ու մարդու վսեմ հայացքով նայել երկնքին։ Նրանք միայն երկիրն են հոտոտում և այն են ճանաչում, ինչ որ դիպչում է իրենց դնչերին։ Եվ ամեն մեկն այն ժամանակ աշխատում է մյուսի ձեռքից խլել գտածը, Դրա համար սպանում են իրար ու չեն կշտանում, ինչքան էլ հավաքեն, [ինչքան էլ սպանեն○ և զարգացնում են իրենց սպանության միջոցները։
  2. մեջտեղը
  3. Արեգը կանգնած է։
  4. Հովտում վաղուց հանգել են լույսերը։
  5. մարում են