մի ծովի ափը վեր եկավ թե՝ ես մինչև էստեղ կարող եմ գալ, կարող չեմ սրանից դենը ուրիշ տերության է պատկանում։ Ու ձայն տվեց՝ Ձո՛ւկ ախպեր։ Ծովը ճոթռելով Ձուկն եկավ, թե՝ հը՜, Զմրուտ քույրիկ, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան։ Թե՝ չէ՛, սրա լավությունն ինձ հասել է, սրան պետք է տանես ծովի մյուս կողմը, Աժդըհին կանչես, ասես, որ սա Հազարան բլբյուլի ետևիցն է ման գալիս, Զմրուտ քույրիկն ուղարկել է, որ Հազարան բլբյուլի տեղն ու պատմությունը սրան հայտնես։
Ձուկը թե՝ ա՛յ տղա, արի բերանս։ Բերանն առավ, տարավ իրան սահմանն անց կացրեց, հասցրեց ծովի մյուս ափը։ Ձայն տվեց՝ Աժդահա՛։ Անճոռնի Աժդահան եկավ, մի գազանի նման։ Եկավ թե չէ, աղաղակեց.— Հը՛, Ձուկն ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակո՞ւմ եմ դրան։ Թե՝ չէ, Զրմուտ քույրիկն է ուղարկել սրան, սրա լավությունը նրան է հասել։ Սրան պետք է տանես քո սահմանն անց կացնես, Հազարան բլբյուլի տեղն ու պատմությունն ասես, որ գնա գտնի։ Այստեղ սրան ուսն առավ Աժդըհեն, տարավ, իրան սահմանն անց կացրեց, ներքև բերեց ու ասավ.— Դե, հիմի սրանից դենը գնալու իրավունք չունեմ ես։ Այսուհետև Հազարան բլբյուլի տերության սահմանն է սկսում։
Կգնաս, առաջդ մի գետ կգա, Հազարան բլբյուլի տերն աղի-լեղի է դարձրել, ապա մի դաշտ՝ փուշ ու տատասկ է բուսցրել։ Այ, տեսնո՞ւմ ես էն բարձր ապարանքը, այնտեղ է բնակվում Հազարան բլբյուլի տերը։ Կերթաս, ապարանքին որ մոտենաս, առաջդ խեղկատակներ (օյին հանողներ) դուրս կգան, այն բաները, այն ծաղրածությունները, այն խաղերը կանենք քո առաջին, որ հարիր տարվան մեռելն էլ կծիծաղի, բայց դու չպետք է ծիծաղես։ Եթե ծիծաղեցիր, իմանաս, որ քո վերջին օրն է, քեզ կհաղթեն ու կոչնչացնեն։ Կանցնես, կհասնես ապարանքի տակը, քառասուն ոտը սանդուղք կա։ Վերևի բարձր սենյակում տեղը գցած քնած է Հազարան բըլբլուլի տերը։ էս ուրբաթից քնում է մինչև մեկ էլ մյուս ուրբաթ (7 տարին մի անգամ է քնում)։ Գլխավերևը ոսկե վանդակում կախ է արած Հազարան բյուլբյուլը։ Վանդակը կվերցնես, դուրս կգաս։ Միայն չլինի թե իրան ձեռք տաս, որ իրան ձեռք