եմ, դրությունս հասկանում եմ, միայն լեզու չունեմ, որ հայտնեմ, գանգատ անեմ։
Հայտնվեց, թե թագավորն անհայտացել է։ Իմ ժողովուրդը եկավ, հավաքվեց, թագուհուն մխիթարեց ու մի նոր թագավոր ընտրեց իրա համար։ Այս նոր թագավորը մի բարեխիղճ ու արդարադատ մարդ էր։ Պալատից մոտիկ մի զանգակ էր կախել տվել ու հրամայել, որ ինչ գանգատավորի իր մոտ չթողնեն, գնա զանգակը քաշի, որ թագավորն իմանա։
Մի օր մի կերպով փախա, գնացի գլուխս գցեցի զանգակը թոկին ու ժաժ տվի, զնգզնգացրի։ Պալատի պահապաններն եկան, փետը քաշեցին, չոշ հա, չոշ անելով ծեծեցին, քշեցին։ Թագավորը զանգակի ձայնն իմանում է, հարցնում է, թե այդ ի՞նչ գանգատավոր է, որ ներս չեք թողնում։— Թագավորն ապրած կենա,— ասում են,— գանգատավոր չկա, մի ավանակ էր, գլուխր գցել էր զանգակի թոկի մեջը, զնգզնգացնում էր։ Թագավորը հրամայում է, թե՝ գնացեք ավանակ է, ինչ որ է, բերեք կապեցեք, մինչև նրա տերը կհայտնվի։ Տարան ինձ պալատի դռանը կապեցին։ Տերս տեսնում է, որ կորել եմ, ընկնում է փողոցե֊փողոց, ձայն տալով ման է գալիս.— Ա՛յ ավանակ տեսնող, ա՛յ ավանակ տեսնող։ Ասում են՝ քո ավանակը թագավորի դռանը կապած է։ Եկավ, թե ինձ տանի։ Թագավորը դուրս եկավ, թե՝ ա՛յ մարդ, այս ավանակը քո՞նն է։ Թե՝ իմն է, թագավորն ապրած կենա։ Թե՝ հապա ինչո՞ւ է քեզանից գանգատավոր։ Թե՝ դե ես ի՞նչ գիտեմ, անասուն է, ես էլ ինչպես անասունի կարգն է, բանացնում եմ, ընչի՞ պետք է գանգատվի։ Ավանակ է, գլուխը գցել է թոկի մեջ զնգզնգացրել, սա գանգատն ի՞նչ է հասկանում։ Ես էլ կանգնած լսում եմ, միայն լեզու չունեմ, որ խոսեմ, հասկացնեմ։ Թագավորի առաջին վեր ընկա, փալանս շուռ տվի, մեջքիս վերքերը բացվեցին։ Թագավորը, որ տեսավ, գոռաց, թե՝ այ անիրավ մարդ, դու ի՞նչ աստված ես պաշտում, այս ի՞նչ ես արել, որ այս խեղճ անասունը իր անլեզու տեղն եկել է գանգատվում է քո ձեռից։ Այս րոպեիս կհրամայեմ, որ քո մեջքի կաշին էլ այսպես կենդանի պոկեն քո մեջքից։
— Ես ի՞նչ անեմ, թագավորն ապրած կենա,— վայր ընկավ ու լաց լինելով կանչեց աղքատը։ Այսպես-այսպես․ մի կին